ԵԽԽՎ-ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանն անդրադարձավ «Ժողովուրդ» օրաթերթում ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանի հարցազրույցին, որտեղ նա ասել էր, թե ԵԽԽՎ վերջին բանաձեւի անհամեմատ մեղմ լինելու մեջ իր մեղքն ունի նաեւ Հայ ազգային կոնգրեսը, որն իշխանությունների հետ գնաց երկխոսության: «ՀՅԴ ներկայացուցիչների կողմից Կոնգրեսի հասցեին նման հայտարարությունները, Կոնգրեսի՝ իշխանությունների նկատմամբ ոչ բավարար արմատական դիրք ունենալու համար քննադատությունը չի կարող, ներողամիտ ժպիտից բացի, որեւէ այլ հակազդեցություն առաջացնել»,-ասաց նա:
ՆԵՐՈՂԱՄԻՏ ԺՊԻՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ