Armenian text to speach

Ինչ է կատարվում դատարանում. դատավորը Դավիթ Տոնոյանի գործով որոշում է կայացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»-յի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի եւ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասությա դատարանում այս գործով առաջին դատական նիստն պետք է ընթանա: Այս պահին լրագրողներին թույլ չեն տալիս մտնել դատարանի դահլիճ, քանի որ քննարկում են դատական նիստը դռնփակ թե դռնբաց անցկացնելու հարցը:

Հիշեցննեք, որ  ArmLur.am-ը դեռևս հունվարի 13-ին էր գրել, որ  ինչպես իրավապահ համակարգում, այնպես էլ դատական համակարգում քննարկվում է դատական նիստերը դռնփակ անցկացնել՝ հայտարարելով, թե պետական գաղտնիքի, ազգային անվտանգության խնդիր կա, ուստի անհրաժեշտ է այն դռնփակ անցկացնել: Իսկ թե որքանով այս քննարկումները իրականություն կդառնան, հետեւենք զարգացումներին:




Լրահոս