ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ականջ ծամող»-ն ու ազգանուն ծաղրողը. ինչ ունեցվածք ունեն Վարդանյան քույրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն ամբիոնից փորձեց արձագանքել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի ելույթին, հեգնեց նրան՝ փորձելով ծաղրել պատգամավորի ազգանունը: «Ստամբուլ» տերմինը թրքականության հետ ոչ մի առնչություն չունի, այն թուրքական բառ չէ: Տեղեկացնենք, որ Վարդանյան քույրերն առաջին անգամ չէ, որ հանրության քննարկման առարկա են դառնում: Օրինակ, Ծովինար Վարդանյանի քույրը՝ Նուարդ Վարդանյանը, որը Երեւան քաղաքի ավագանու անդամ է, դեռեւս 2019 թվականին իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Սա ձեզ համար 90-ականները չի, որ մարդ սպանեք շքամուտքի մոտ ու կոծկեք ձեր կերած բողկերը: Ես որպես 90-ականների երեխա, ով էդ սարսափի մեջ է մեծացել՝ թույլ չեմ տալու, որ զարմուհիս ու մնացած մեր երեխաները դա ապրեն: Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ»:

ArmLur.am-ը հետաքրքրվեց, թե ինչ ունեցվածք եւ դրամական միջոց են հայտարարագրել Վարդանյան քույրերը: Օրինակ, Նուարդ Վարդանյանը՝ ականջ ծամողը, ներկայացրել է 2021 թվականի իր պաշտոնական հայտարարագիրը: ArmLur.am-ը նրա ներկայացրած հայտարարագրից տեղեկացավ, որ ոչ բնակարան ունի, ոչ էլ՝ ավտոմեքենա: Նա հայտարարագրել է, որ բիթքոին ունի, իսկ կանխիկ դրամը կազմել է 3 մլն դրամ եւ 8500 դոլար: Եկամուտ չունի, ոչ մի վայրից աշխատավարձ չի ստացել, թե որտեղից նրան 3 մլն դրամն ու 8500 դոլարը, հայտնի չէ: Իսկ ահա Ծովինար Վարդանյանն ունի մեկ բնակարան Արաբկիր վարչական շրջանում, որի միանձնյա սեփականատերն է. նա այն գնել է 2010 թվականին:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Ծովինար Վարդանյանը մեկ բնակարան 2020 թվականին է վաճառել, որի դիմաց «Էքսպրես Կրեդիտ» ՈւՎԿ-ից ստացել է 19 մլն 400 հազար դրամ: 2020 թվականին Ծովինար Վարդանյանը վաճառել է նաեւ իր 2007 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենան, որի դիմաց ստացել է 1 մլն 800 հազար դրամ եկամուտ: Բանկային հաշիվներին 2020 թվականի սկզբին ունեցել է 818 հազար դրամ, որը տարեվերջին կազմել է 442 հազար դրամ: Կանխիկ դրամը կազմել է 1 մլն 800 հազար դրամ: Իսկ Ազգային Ժողովից ստացած աշխատավարձը ընդհանուր 7 մլն 834 հազար 280 դրամ, որը ամսական կազմում է՝ ավելի քան 652 հազար դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում

Սյունէ Համբարձումյան




Լրահոս