Այսօր խորհրդարանում իշխանական պատգամավորները թերեւս ստացված SMS հրահանգով հարձակվել էին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի վրա: Մեկը ծաղրում էր օրինակ ստամբուլյան ազգանունը:
ԱԺ ամենաչխոսկան պատգամավոր Հասմիկ Հակոբյանը երեկ ամբիոն էր բարձրացել ու հայտնում էր մի աշխարհացունց տեղեկություն, որ տուրիստական բիզնեսով զբաղվող Ստամբուլյանը տարիներ առաջ 96.000 դրամով Ստամբուլ-Երեւան չվերթ է կազմակերպել:
Վաղարշակ Հակոբյանն ավելի հեռուն գնաց ու պատմական էքսկուրս արեց եւ ասաց, թե Ստամբուլյանին պատկանող ընկերությունը դուրս է թողել այլ ընկերության եւ կազմակերպել դեպի Թուրքիա չվերթներ:
Իսկ հիմա արդեն իրականության մասին. մինչեւ հեղափոխությունը, երբ հայ-ադրբեջանական-թուրքական հարաբերությունները այսչափ սրված չէին, Հայաստանը ուներ կանոնավոր չվերթներ դեպի Ստամբուլ եւ Թուրքիայի այլ քաղաքներ: Այդ չվերթներն իրականացնում էր հայկական ընկերությունը՝ «Բագրատ տուր»-ը:
Բայց երբ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնվեց Կառավարությունում, որոշեց սրբագրել նախկին բարքերը եւ հայկական «Բագրատ տուր»-ին դուրս թողեց շուկայից: Ըստ Նիկոլ Փաշինյանի ձեւակերպած՝ օդում կախված լուրերի, իր մոտ էր կանչել «Բագրատ տուր» ընկերության սեփականատիրոջը եւ ուղղակի ասել՝ այլեւս չպետք է չվերթներ իրականացնես: Արդյունքում հայկական ընկերության փոխարեն սկսեց կանոնավոր չվերթներն իրականացնել ուկրաինական «ATLASJET» ընկերությունը:
Իսկ «Բագրատ տուրը» եւ նրա ղեկավարը, որ Հայաստանում ամենահաջողված ֆուտբոլային ակումբներից մեկի՝ Ալաշկերտի սեփականատերն էր, զրկվեց բիզնես անելու հնարավորությունից: Ու Նիկոլ Փաշինյանի խոսափող պատգամավորներն այս ամենը գիտակցելու փոխարեն փորձում էին Հռիփսիմե Ստամբուլյանին թիրախավորել, թե ինչպես է համարձակվել մի քանի չվերթներ կազմակերպել դեպի Ստամբուլ:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.