Ինչպես հայտնի է, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»-յի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին եւ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասությա դատարանում այս գործով առաջին դատական նիստն է լինելու, որտեղ մեղադրյալների պաշտպանները միջնորդելու են նրանց խափանման միջոց կալանքը փոփոխել: Ու մինչ նիստը սկսելը, լրագրողներին արգելեցին մտնել նիստերի դահլիճ՝ հայտնելով, որ քննում են դատական նիստերը փակ կամ բաց անցկացնելու հարցը:
Ավելի ուշ դատարանը որոշեց նիստերը անցկացնել դռնփակ: Գործով կալանավորված Ավետիք Մուրադյանի պաշտպան Երեմ Սարգսյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչ միտում է տեսնում:
Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործը, ըստ այս կառույցի տարածած հաղորդագրության, վերաբերում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես` ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան