ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ անհասկացվածություն եղավ ՀՀ վարչապետի եւ «Պատրոն Դավո»-ի միջեւ. փաստաբանը միտումներ է տեսնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանի՝ «Պատրոն Դավո»-յի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի եւ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այս գործով առաջին դատական նիստն է լինելու, որտեղ մեղադրյալների պաշտպանները միջնորդելու են նրանց խափանման միջոց կալանքը փոփոխել: Ու մինչ նիստը սկսելը լրագրողների արգելեցին մտնել նիստերի դահլիճ՝ հայտնելով, որ քննում են դատական նիստերը փակ կամ բաց անցկացնելու հարցը: Ավելի ուշ դատարանը որոշեց նիստերը անցկացնել դռնփակ:

ArmLur.am-ի հետ զրույցում գործով կալանավորված Դավիթ Գալստյանի պաշտպան, փաստաբան Արմեն Անդրիկյանն անդրադարձավ մեր այն հարցին, թե ինչ սեւ կատու անցավ Դավիթ Գալստյանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև, մինչ այդ հարաբերությունները շատ լավ են եղել ու դեռ ավելին, վարչապետը այցելել է «Պատրոն Դավո»-ի զենքերի գործարան:

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործը, ըստ այս կառույցի տարածած հաղորդագրության, վերաբերում է Զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ենթադրյալ չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերին, մասնավորապես` ՊՆ-ի կողմից անպիտան հրթիռներ գնելուն:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս