
Վրաստանում հունվարի 19-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 8728 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 15 հազար 592 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 8545 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 43 մարդ, ընդհանուր մահերի թիվը 14 555 է: