ԶԻՆՎՈՐԸ ԿՐԱԿԵԼ Է ՓՈՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ զինված ուժերում ժամկետային զինծառայող է մահացել: Դեպքը տեղի է ունեցել Իջեւանի զորամասում: Ժամկետային զինծառայող 21-ամյա շարքային Արամ Աշոտի Մելքոնյանը բանակ էր զորակոչվել 2011թ. առաջին զորակոչի ժամանակ` Նոր Նորքի զինկոմիսարիատից: Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների` զորամասում Արամը զենքը մաքրելիս անզգուշությամբ կրակել է իր փորին եւ տեղում մահացել: Բայց չի բացառվում, որ վաղը պարզվի` այս զինվորը եւս սպանվել է:




Լրահոս