
Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ արժանապատիվ Տ․ Հովհաննես քահանա Մարուքյանը, ազատվելով Վանաձորի Հայորդյաց տան հոգևոր տեսչի պաշտոնից, սույն թվականի հունվարի 20-ից ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմում։
Արժանապատիվ Տ․ Պողոս քահանա Միքայելյանը, ազատվելով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգևոր տեսչի պաշտոնից, սույն թվականի հունվարի 20-ից ծառայության է նշանակվել Մասյացոտնի թեմում։