ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շինանյութի շուկայում թանկացումներ են. ինչ է սպասվում առաջիկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում հյուրանոցային ծառայությունների սակագներն աճել են: Պաշտոնական տվյալներով, աճը կազմել է 0.1 տոկոս: Հայաստանի վիճակագրական կոմիտեն մատուցված ծառայությունների ոլորտում արձանագրել է սակագների 0.4 տոկոս գնաճ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ բնակարանի նորոգման ծառայությունների գները եւս բարձրացել են: Այս թանկացմանը նպաստել է շինանյութի գների զգալի բարձրացումը: Տեղեկացնենք, որ 2021 թվականի հունվարի 1-ից արգելք էր սահմանվել թուրքական ծագման ապրանքների ներմուծման նկատմամբ: Իսկ ինչպես հայտնի է՝ շինանյութի մեծ բաժինը հայաստանցի առեւտրականները ներմուծում են հենց Թուրքիայից: Հենց այս որոշումը բացասական ազդեցություն ունեցավ շինանյութի ոլորտի վրա: Բայց միաժամանակ նշենք, որ այս տարվա հունվարի 1-ից հանվել է Թուրքիայից Հայաստան շինանյութի ներկրման արգելքը: Ինչը նշանակում է, որ այս շուկայում առաջիկայում փոքր-ինչ գնային մեղմացում կնկատվի:

Օրինակ, վարսավիրանոցների և անձնական սպասարկման սրահների ծառայությունների սակագներն աճել են 0.2 տոկոսով: Իսկ ահա տրանսպորտային ծառայություններին սակագներն աճել են 0.5 տոկոսով: Սա պայմանավորված է օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների գների 2 տոկոս թանկացմամբ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հանգստի կազմակերպման ծառայություններին սակագները բարձրացել են 2.6 տոկոսով: Մյուս կողմից, նկատենք, որ բժշկական, կրթության, կապի, իրավաբանական, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների գների մակարդակը 2021 թվականի նոյեմբեր ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Ս.Հ.




Լրահոս