Հպարտ եմ, որ կարողացել եմ նպաստել մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը. Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եղիսաբեթ Երկրորդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին՝ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:

Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Անցած տարիների ընթացքում Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հաջողվել է հաստատել արդյունավետ քաղաքական երկխոսություն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։ Հպարտ եմ, որ կարողացել եմ նպաստել մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանը»։




Լրահոս