Նախօրեին Երեւանի քաղաքապետարանն իրացման գոտի դարձած Բուզանդի 20 հասցեում բնակիչների անեծքների տակ քանդում էր այս տարածքի վերջին եռահարկ շենքը, որտեղ մինչեւ վերջերս գործում էր «Արմատ»-ը: «Գոնե մի քիչ ջուր լցրե՛ք, նո՛ր քանդեք»,-շինարարներին խնդրում էր տարածքը չլքած նախկին բնակիչներից մեկը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նրա թոռն այրվածքներ է ստացել այդտեղ տեղակայված վերամբարձ կռունկից ծորացող մեքենայի յուղից, ինքը` ալերգիա` շինարարական փոշուց. «Քանի հոգի բնակիչներից այդտեղ հացադուլ հայտարարեցին, քանիսը սրտի կաթվածից մահացան, բայց մարդկանց զոռով հանեցին իրենց տուն ու տեղից: Իսկ մի երկու հարյուր մետր վերեւ մի տունը երեք հոգու վրա վաճառել են»:
ՎԵՐՋԻՆ ԵՌԱՀԱՐԿԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ