Մաթևոս Ասատրյան. այս անուն-ազգանունը քչերին է ծանոթ, իսկ պատճառն այն է, որ նա յոթերորդ եւ ութերորդ գումարման խորհրդարանի ամենաչխոսկան պատգամավորներից է: Սակայն տեղն եկած ժամանակ նա աչքի է ընկնում խորհրդարանում կռիվներին մասնակցելով, կամ ամբիոնից հոխորտալով:
Այսպիսով, ինչ է հայտնի Մաթեւոս Ասատրյանի մասին: Նա յոթերորդ գումարման խորհրդարանում պատգամավոր էր դարձել Արագածոտնի մարզից, իսկ այս անգամ ՔՊ ցուցակով: Նկատենք՝ նա ՔՊ այն պատգամավորներից է, որ 100 հազար դրամ բնակվարձի փոխհատուցում է ստանում: Սակայն վերջինիս ունեցվածքի եւ գույքի հայտարարագիրը բավական խոսուն է:
Այսպիսով, պատգամավոր Մաթևոս Ասատրյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն, ունի 5 հողամաս Արագածոտնի մարզի Ապարան համայնքում, հողին ամրակցված այլ անշարժ գույք, ավտոտնակ եւ նոր կառուցված ինքնակամ կառույց: Բացի այս, պատգամավորն ունի նաեւ 2007 թվականի թողարկման «ՈւԱԶ» եւ 2013 թվականի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
Կանխիկ գումարը՝ 1 մլն 500 հազար դրամ, եկամուտն էլ կազմել է պատգամավորական աշխատավարձը՝ 7 մլն դրամ եւ փոխառություն ստացված բանկից ՝ 389 հազար դրամի չափով: Ասատրյանի կնոջ հայտարարագրում միայն դրամական միջոցների մասին տվյալներ են՝ 500 հազար դրամ կանխիկ եւ մոտ 200 հազար դրամ բանկում:
Մանրամասները՝ տեսանյութում: