
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գրեթե մեկ ամիս է, ինչ դատական տեղեկատվական համակարգը չի աշխատում, ինչը ամբողջությամբ դժվարացրել է իրավաբանական համայնքի աշխատանքը: Դատական հաակարգը ներքին կարգով վստահեցնում է, թե տեխնիկական է խնդիրը, սակայն շան գլուխը թաղված է այլ տեղ:
Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ դատական տեղեկատվական համակարգը՝ datalex.am-ը սպասարկող ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի ԲԴԽ-ի, ինչպես նաեւ դատական դեպարտամենտ հետ, խնդիրը չեն կարողանում լուծել, իսկ ընկերություն էլ հրաժարվում է սպասարկել դատական տեղակատվական համակարգը:
Տեղեկությունը փորձեցինք պարզել Բարձրագույն դատական խորհրդից, որտեղից ի պատասխան հայտնեցին, որ ֆինանսական խնդիրներ չկան, հարցի կարգավորման շուրջ ինտենսիվ աշխատանքներ են կատարվում:
Քնար Մանուկյան