
Ապրանքաշրջանառությունը Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ 2021թ. կազմել է 159,9 մլն դոլար՝ ավելանալով 24 տոկոսով։ Այս մասին AnalitikaUA.net-ին տեղեկացրել է Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը։
Դիվանագետի խոսքով՝ Ուկրաինայից արտահանումը Հայաստան կազմել է 135,46 մլն դոլար եւ ավելացել է 19,47 տոկոսով Հայկական ներմուծումն Ուկրաինա կազմել է 13,48 մլն դոլար և ավելացել 35,29 տոկոսով:
Պարբերականը նաեւ նշում է, որ Հայաստանում իրականացվում է էլեկտրամեքենաների համար Ուկրաինայի հայերի միության կողմից լցակայանների բացման սոցիալական նախագիծը, երկրում արդեն բացվել է 24 էլեկտրալցակայան Ուկրաինայի հայերի կողմից։