ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն իրազեկում է, որ Արցախում տեղացող առատ ձյան պատճառով որոշակի դժվարություններ են ստեղծվել վարորդների համար։
ՃՈ-ն խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մեքենաների արագությունն ընտրել՝ հաշվի առնելով եղանակային պայմանները, ցածր տեսանելիությունն ու ճանապարհածածկույթի վիճակը։
Միաժամանակ հորդորում են հետիոտներին ճանապարհը հատել միայն նախատեսված հետիոտնային անցումներով և չստեղծել վթարային իրավիճակ։
«Արտակարգ պատահարների դեմ պայքարի լավագույն միջոցը մշտական ինքնահսկումն է և ավելորդ ինքնավստահություն չդրսևորելը։ Խստագույնս պահպանեք երթևեկության անվտանգության կարևորագույն պահանջները. դա բխում է բոլորիս շահերից»,- ասվում է հայտարարության մեջ: