COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 20-ի առավոտվա դրությամբ կազմել Է 337 միլիոն 864 հազար 173: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 565 հազար 197 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 68 միլիոն 569 հազար 958 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 857 հազար 768-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 38 միլիոն 218 հազար 773-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել Է 487 հազար 693 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 23 միլիոն 425 հազար 392 հիվանդացած, նրանցից մահացել Է 622 հազար 125 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունվարի 20-ի առավոտվա դրությամբ կազմել Է 716,4: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2638, Հնդկաստանում՝ 348, Բրազիլիայում՝ 2894 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: