
Ապագայում հայտնի WhatsApp մեսենջերում կարող է հայտնվել նոր ֆունկցիա, որով ձայնային հաղորդագրությունները ձայնագրելու ընթացքում, հարկ եղած դեպքում հնարավոր կլինի այն ընդմիջել։ Այս մասին հայտնում է WABetaInfo-ն։
Ավելի վաղ հավելվածում հաղորդագրությունների փոխանակման համար ավելացվել է ձայնագրման կանգնեցման ֆունկցիան։ Շուտով մեսենջերի ինտերֆեյսում կհայտնվի ձայնագրությունը ընդմիջելու կոճակը։ Օգտատերերը կկարողանան նախքան ձայնային հաղորդագրության ուղարկումը կարդալ կամ նույնիսկ հեռացնել։