Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհրդարանում ունեցած իր ելույթում հայտարարել է կորոնավիրուսային սահմանափակումների ավարտի մասին։ Հունվարի 26-ից Մեծ Բրիտանիայից այլևս չի պահանջվի դիմակներ կրել հասարակական տրանսպորտում և խանութներում։ Հեռավար աշխատանքն ու ուսումը ևս անցյալում են։ Պատվաստումների վկայականների օգտագործման պահանջը հանվում է, իսկ դպրոցականները դասերին դիմակ կրելու կարիք չեն ունենա։
Ջոնսոնն ասել է, թե COVID-19-ին շուտով կվերաբերվեն իբրև սովորական մրսածության:
Հատկանշական է, որ Մեծ Բրիտանիայում նորմալ կյանքին վերադարձը սկսվել է այն իրավիճակում, երբ հիվանդանոցներում դեռևս 20 հազար Covid-ով հիվանդ կա, իսկ օրական նոր դեպքերի թիվը կազմում է ավելի քան 100 հազար։ Բայց վարչապետը վստահեցնում է, որ «Օմիկրոն»-ի հիվանդացության պիկն անցել է, և 60-ն անց քաղաքացիների 90%-ի մոտ պատվաստումների խթանիչ դոզայի առկայությունը հույս է ներշնչում, որ ծանր դեպքերը քիչ կլինեն։