ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ական պատգամավորները գինարբուք են կազմակերպել խորհրդարանում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ պատգամավորներ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, երեկ խորհրդրաանում խնջույք են կազմակերպել: Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ական պատգամավորները նշել են Վայոց ձորի նախկին պարզպետ, այժմ պատգամավոր Տրդատ Սարգսյանի ծննդյան տարեդարձը:

Թեեւ նրա ծննդյան տարեդարձը հունվարի 19-ին էր, սակայն այդ օրը համընկել էր կառավարության հետ ԱԺ պատգամավորների հարցուպատասխանի, հետեւաբար իրենց քաղաքական թիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարան այցելելու հետ, դրա համար Տրդատ Սարգսյանի ծննդյան տոնը երեկ են նշել: Ու չնայած մեր թղթակիցը տեսել է խնջույքին մասնակից պատգամավորներից մի քանիսին (վերջինը՝ Հռիփսիմե Գրիգորյանն էր), սակայն հոբելյար Սարգսյանը մեզ հետ զրույցում շտապեց հերքել
տեղեկությունը։ «Ոչ, չեմ նշել, ձեր տեղեկությունները սխալ են»,- ասաց նա:

Իրականությունը, բնականաբար, այդ հերքումից չի փոխվում, եւ նրանց հա-հա, հի-հի-ները լսելի էին շատ հեռվից անգամ: Նկատվեցին նաեւ գինովցած պատգամավորներ, որոնք չին կարողանում նիստերի դահլիճ գնալ: Նրանց անունները առայժմ չենք հրապարակում՝ հուսալով, որ կուղղվեն:

Հավելենք, որ ԱԺ աշխատակազմը երեկ շրջաբերական էր իջեցրել՝ հորդորելով ԱԺ մտնող աշխատակիցներին ալկոհոլ, թմրանյութ կամ հոգեմետ այլ ազդեցության տակ ԱԺ վարչական շենքում չլինել, հակառակ դեպքում «կասկածյալները» կհեռացվեն աշխատանքից։

Ամբողջությամբ հոդվածը`օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս