Ինչ է նախատեսում Երեւանի քաղաքապետարանը Հայոց բանակի 30-ամյակի կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկ շաբաթից՝ հունվարի 28-ին, Հայաստանի Հանրապետությունը պետք  է նշի  հայկական բանակի կազմավորման հոբելյանական 30-րդ տարեդարձը: 1992 թվականի հունվարի 28-ին պատմական որոշում կայացվեց «ՀՀ պաշտպանության մասին»` այդպիսով իսկ ազդարարելով Հայ ազգային բանակի ստեղծումը: Սակայն 2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմը մեծ հետք թողեց եւ սպի թողեց երբեմնի ամենահզոր եւ պանծալի Հայոց բանակի մարտունակության վրա:

ArmLur.am-ը  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից  հետաքրքրվել է, թե ինչ միջոցառումներ է նախատեսում իրականացնել Հայոց բանակի 30-ամյակի կապակցությամբ:

«Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչությայն կողմից որպես այդպիսին միջոցառում հունվարի 28-ի հետ կապված նախատեսված չէ, բայց մեր վարչական շրջաններում նախատեսվում է  տեղային բնույթի միջոցառումներ, որոնք սովորաբար արվում են»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս