Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի կարծիքով Կովկասի տարածաշրջանում իրավիճակը հարաբերականորեն կայուն է մնում շնորհիվ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Էնչեյի հետ զրույցում:
Զասը հավելել է, որ իրավիճակի հետագա կարգավորման համար անհրաժեշտ է պրակտիկ աշխատանք պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ: