ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նախարարի նոր որոշումն ունի խնդրահարույց կետեր». ինչպես է տիկնիկային թատրոնը պատրաստվել սահմանափակումներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես գիտենք, վաղվանից ուժի մեջ է մտնելու ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի նոր հրամանը, ըստ որի՝  հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների եւ մարզասրահի հաճախորդները, գրադարանների եւ թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի եւ այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործելու միայն, եթե ներկայացնեն կա՛մ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կա՛մ թեստի 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք:

ArmLur.am-ը որոշման մասին զրուցել է  ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Երևանի Հ.Թումանյանի անվ. պետական տիկնիկային թատրոն գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ, ով մեզ հետ զրույցում անդրադարձել է նախարարի արձակած հրամանի խնդրահարույց կետերին, որը մեծ խոչընդոտներ է առաջացնելու այցելուների և թատերասեր համայնքի համար:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս