ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չպատվաստված քաղաքացիներին պոլիկլինիկաներում հրաժարվում են դեղեր տալ. քաղաքացիներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել պոլիկլինիկաներում: ArmLur.am-ի խմբագրություն են ահազանգել մի խումբ քաղաքացիներ, որոնք բուժսպասարկում են ստանում թիվ 13 պոլիկլինիկայից: Նրանց պատմելով՝ օրերս գնացել են Շենգավիթ վարչական շրջանի պոլիկլինիկա, որպեսզի ստանան իրենց հերթական շաքարային դիաբետի դեղեը, սակայն պոլիկլինիկայում հետաքրքրվելով, որ նրանք պատվաստված չեն, հրաժարվել են տալ նրանց հասանելիք դեղերը:

Քաղաքացիները աղմուկ են բարձրացրել, որ ինչ պետք է անեն, եթե իրենց շաքարը բարձրանա կամ վախենում են պատվաստվել.

«75 տարեկան կին եմ, վախենում եմ, իմ երեխաները ինձ հետևում են, ես ամեն ինչ անում եմ, որ չհիվանդանամ, բայց պատվաստվելուց վախենում եմ, ու հիմա հրաժարվում են ինձ տալ իմ հասանելիք դեղերը: Աղմուկ բարձրացրի, որից հետո պոլիկլինիկայի ղեկավարությունը տվեց դեղերը եւ վերջում էլ ասաց, եթե մյուս ամիս գաս դեղերը ստանալու եւ պատվաստված չլինես, ապա չեմ տալու դեղերը: Խնդրում եմ օգնեք, ինչ անեմ, ես տարեց կին եմ, վախենում եմ:

Ստեղծված իրավիճակի շուրջ ArmLur.am-ը զրուցեց թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզան Դուրգարյանի հետ, որն անդրադարձավ քաղաքացիների ահազանգին:

Մանրամասները՝ տեսանյութում

Ք.Մ.




Լրահոս