Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8767 նոր դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 21-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8767 նոր դեպք՝ հաղորդում է Jnews.ge կայքը:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 5173 մարդ, մահացել է 49 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 030 710 դեպք, որից 951 428 մարդ ապաքինվել է: Մահացածների ընդհանուր թիվը 14 631 է:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 56 386 թեստավորում, այդ թվում 35 725-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 20 661-ը՝ ՊՇՌ թեստով:

Դրականության օրական ցուցանիշը 15.55% է, վերջին 14 օրվանը՝ 11.39%, վերջին 7 օրվանը՝ 12.76%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 643 528 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 7059 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 39 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4342 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1896 անձ:




Լրահոս