
N զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հունվարի 21-ին իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ։
Հրամանատարությունը ստուգել է զինծառայողների պատրաստությունը, անձնակազմին հրահանգավորել անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, ցուցումներ տվել մարտական հերթապահության կազմակերպման ուղղությամբ։