Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննությունը փակվեց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»  օրաթերթի տեղեկություններով՝ ՊՆ-ում «փակել են» ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկkսված ծառայողական քննության ընթացքը: Որոշման պատճառը եղել է այն, որ քաղաքական իշխանության համաձայնությամբ է ամեն ինչ կատարվել: Ինչի՞ մասին է խոսքը:

ArmLur.am-ը գրել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից 11 օր անց պաշտոնից ազատված ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը գնալուց առաջ իր թիկնապահ Կարենին հորդորել է ազատման դիմում գրել եւ իր հետ հեռանալ, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավիթ Տոնոյանին ասել է, թե կարող է թիկնապահին չազատել պաշտոնից, եւ նա իրավունք կունենա շարունակել իրականացնել Տոնոյանի անվտանգության ապահովման աշխատանքները: Դավիթ Տոնոյանը համաձայնել է: Ամիսներ անց, երբ Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորում է Դավիթ Տոնոյանին, Պաշտպանության նախարարությունում Դավիթ Տոնոյանի դեմ նոր գործընթաց են սկսում, թե ինչու է նա պաշտոնից ազատվելուց հետո շարունակել թիկնապահով շրջել:

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը մի կողմից թուլատրում է նախկին ՊՆ-ին թիկնապահ ունենալ պետության հաշվին, մյուս կողմից՝ թերեւս «թաքուն հրահանգում է» պատժել բյուջեի հաշվին թիկնապահ ունենալու համար: Այսպիսով, ՊՆ-ում սկսում են ստուգել պաշտպանության նախկին նախարարի և նրա թիկնապահի այդ գործողությունների օրինականությունը ծառայողական քննությամբ: Ամիսներ հետո նույնքան ծածուկ էլ փորձում են կոծկել քննությունը:

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 2-ին կալանավորվեցին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու նրա մտերիմ ընկեր Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, որոնք մինչ օրս կալանքի տակ են, իսկ գործը դատարանում է:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս