
Հունվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 940 նոր դեպք: Ընդհանուր թիվը հասել է 350.897–ի, որից 334.109-ը առողջացած, 8.026-ը՝ մահվան ելքով:
Երեկվա դրությամբ առողջացել է 127 մարդ: Ըստ ՀՀ առողջապահության նախարարության, կորոնավիրուսային մահ չի գրանցվել:
Ներկա պահին բուժում է ստանում 7242 քաղաքացի: Ընդհանուր կատարվել է 2.669.792 թեստավորում: Երեկ իրականացվել է 5812 նմուշառում: