Այսօրվանից՝ ուժի մեջ է մտնում ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, որի համաձայն՝ հունվարի 22-ից հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների եւ մարզասրահի հաճախորդները, գրադարանների եւ թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի եւ այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործելու միայն, եթե ներկայացնեն կա՛մ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կա՛մ թեստի 24-ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք:
ArmLur.am-ը շրջել է Երեւանի սրճարաններում պարզելու համար է, թե արդյոք տեղյակ են ԱՆ նախարարի նոր որոշման մասին, եւ եթե չեն պատվաստվել, ապա ինչ քայլերի են դիմելու:
Մեր հարցախույզը ցույց տվեց, որ քաղաքացիների մեծամասնությունը պատվաստված չէր, սակայն ստիպված կա՛մ կպատվաստվեն, կա՛մ ՊՇՌ թեստ կհանձնեն:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան