Գիշերը բիտքոինի գինը նվազել է՝ հուլիսից ի վեր առաջին անգամ հասնելով 35․4 հազար դոլարի։ Այժմ այն կանգ է առել շուրջ 36,2 հազար դոլարի սահմանագծին։ Այս մասին են վկայում Binance կայքի տվյալները։
Հունվարի 21-ին հաղորդվել էր, որ բիտքոինի գինը 2021 թվականի օգոստոսից ի վեր առաջին անգամ նվազել է մինչև 37,95 հազար դոլար։ Անկումը կազմել է ավելի քան 10 տոկոս։
Թե ինչն է ազդել բիտքոինի գնանկման վրա, չի նշվում։