Կառավարության շենքի առջեւ երեկ բողոքի ցույցի էին դուրս եկել հայկական զինված ուժերում պարբերաբար տեղի ունեցող սպանություններից ու մահվան այլ դեպքերից վրդովված երիտասարդները: Նրանցից ոմանք բուհերի ուսանողներ էին եւ ապագա զինծառայողներ: Ակցիան կազմակերպվել էր Facebook սոցիալական ցանցում: Երիտասարդները հայտարարեցին, որ յուրաքանչյուր հինգշաբթի կառավարության գլխավոր մասնաշենքի դիմաց ցույց են անցկացնելու, մինչեւ սպանությունները չդադարեն, եւ մեղավորները չստանան իրենց արժանի պատիժը:
ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ