Բաքվի հոսպիտալում ինքնասպանություն է գործել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ինքնասպանություն գործած զինվորը Բինաքեդի շրջանից 2021 թ. հոկտեմբերին պետական սահմանապահ ծառայության զորքեր զորակոչված Ռամիզ Ռզագուլիև Հագանօղլուն է, որը Բաքվի ՊՍԾ զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել հունվարի 22-ին հոգեբանական խնդիրների պատճառով: Ժամը 11-ի սահմաններում նա խուսափել է բուժզննումից, բարձրացել է վերևի հարկ և պատուհանից նետվել ցած: Դեպքի առթիվ Բաքվի զինվորական դատախազությունը գործ է հարուցել քրեական օրենսգրքի՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: