Պայթյուն Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում. զոհերի թվում կան կանայք և երեխաներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առնվազն յոթ մարդ է զոհվել, ևս 10-ը` վիրավորվել պայթյունի հետևանքով, որը որոտացել է շաբաթ օրը Աֆղանստանի հյուսիս-արևմուտքում գտնվող համանուն նահանգի վարչական կենտրոն Հերատ քաղաքում։ Այս մասին հայտնում է տեղական TOLOnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի աղբյուրները։

Նախնական տվյալներով՝ Հաջի Աբասի Հերատ թաղամասում պայթեցրել են մարդատար միկրոավտոբուս։ Զոհվածների և վիրավորների թվում կան կանայք և երեխաներ։

Աֆղանստանում իշխանությունը զավթած արմատական ​​«Թալիբան» շարժման կողմից Հերատի ոստիկանության խոսնակ նշանակված Մահմուդ Ռասուլին հաստատել է պայթյունի փաստը՝ չճշտելով միջադեպի հետևանքով զոհերի թիվը։

2021 թվականի վերջին Աֆղանստանի մի շարք քաղաքներում, հատկապես Քաբուլում, պայթյունների դեպքերն ավելի հաճախակի դարձան: «Իսլամական պետություն Խորասանում» խմբավորման զինյալները, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ճյուղն է, պատասխանատվություն են վերցրել նրանցից գրեթե յուրաքանչյուրի համար։ Մինչդեռ թալիբների ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ ԻՊ-ը ոչ մի վտանգ չի ներկայացնում Աֆղանստանի համար։




Լրահոս