Հունվարի 21- 23-ը տեղի է ունենում Գնդակային հրաձգության ՀՀ մեծահասակների առաջնությունը։
Այսօր մրցմանը ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը։
Մրցմանը մասնակցում են Հայաստանի 65 ուժեղագույն մարզիկները հետևյալ կազմակերպություններից․
Երևանի հրաձգության ՄՊՄԴ
Հրաձգության հանրապետական մարզադպրոց
Գյումրու մարզադպրոց
Վանաձորի թիմ
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է այսօր տեղի ունեցած վարժությունների հաղթողների անունները․
Օդամղիչ հրացան, 60 կրակոց, տղաների պայքարում՝
1-ին տեղ՝ Նարեկ Ադամյան /անձնական մարզիչ՝ Համլետ Նիկողոսյան
2-րդ տեղ՝ Նարեկ Դեմիրխանյան
3-րդ տեղ ՝ Վրեժ Թորոսյան
Օդամղիչ հրացան, 60 կրակոց, աղջիկների պայքարում՝
1-ին տեղ՝ Միլենա Պողոսյան /անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան
2-րդ տեղ՝ Ալլա Պողոսյան
3-րդ տեղ՝ Մարիամ Միքայելյան
Վազող թիրախ, Նորմալ վազք, տղաների պայքարում
1-ին տեղ՝ Գոռ Խաչատրյան /անձնական մարզիչ՝ Հովհաննես Մարգարյան
2-րդ տեղ՝ Հովհաննես Մարգարյան
3-ՐԴ տեղ՝ Տիգրան Մանուկյան
Վազող թիրախ Նորմալ վազք, աղջիկների պայքարում
1-ին տեղը՝ Լիլիթ Մկրտչյան /անձնական մարզիչ՝ Արմենակ Գալոյան
2-րդ տեղը՝ Արուսյակ Գրիգորյան
3-ՐԴ տեղ՝ Գոհար Հարությունյան
Վաղը՝ 15։00-ին տեղի կունենա փակման արարողությունը, որտեղ մրցանակային տեղերը զբաղեցրած մարզիկները կստանան մեդալ, դիպլոմ, դրամական պարգև։ Հաղթող մարզիկների անձնական մարզիչները նույնպես կստանա դրամական պարգև։ Ինչպես նաև մարզչական խորհրդի որոշմամբ կընտրվի ուժեղագույն մարզիկ, ով ՀՀՖ նախագահ Արթուր Հովհաննիսյանի կողմից կստանա հավաստագիր և դրամական պարգև։