Հայաստանում հունվարի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 814 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 351 711 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 674 913 վերջին մեկ օրում` 5121 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 7942 պացիենտ: Վերջին տվյալներով ապաքինվել է 334 218 անձ` վերջին մեկ օրում 109 անձ: Կորոնավիրուսից մահացել է 2 քաղաքացի, ընդհանուր մահերի թիվը 8028 է: