Քիչ առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, թե հրաժարական է տալիս իր պաշտոնից:
Այսպիսով, ինչ է սպասվում ՀՀ նախագահի հրաժարականից հետո. ով կարող է դառնալ ՀՀ նախագահ.
Մեջբերում Սահմանադրությունից.
Հոդված 124. Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետը եւ նրան ներկայացվող պահանջները
1. Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով:
2. Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
3. Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ:
4. Հանրապետության նախագահը չի կարող զբաղեցնել որեւէ այլ պաշտոն, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք:
5. Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ: