
Այսօր պարզ դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Հետաքրքիր է, որ հունվարի 14-ին ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել էր Արաբական Միացյալ Էմիրութթյուններ: Արդեն Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի ավարտից հետո
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել էր կարճատև արձակուրդ՝ բժշկական անհրաժեշտ հետազոտություն անցնելու նպատակով:
Եվ ահա, այսօր պարզ դարձավ, որ նա հրաժարականի դիմում է ներկայացրել եւ այդպես էլ արձակուրդից հետ չի վերադարձել: Այսինքն, ստացվում է՝ նա իր հայտարարության տեքստը գրել է արտերկրում: