Էդմոն Մարուքյանը՝ ՀՀ նախագա՞հ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը իշխանական, արտախորհդարանական տարբեր ուժերից տեղեկություններ է ստանում այն մասին, որ ՀՀ նախագահի իշխանության հավանական թեկնածուն «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն է: Նույնիսկ խոսվում է՝ Մարուքյանն արդեն համաձայնել է առաջադրվել այդ պաշտոնում ու կարծես թե նրա քաղաքական թիմն էլ դեմ չէ այդ առաջադրմանը:

Նկատենք, որ Մարուքյանը վերջերս ավելի է մտերմացել իշխանության տարբեր ներկայացուցչիների հետ, անգամ երեկ ներկա է գտնվել ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանեկան արարողությանը:

Armlur.am-ը փորձեց տեղեկությունները ճշտել ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանից, սակայն նա ասաց, թե այժմ հարցազրույց չի տալիս ու հրաժարվեց մեկնաբանել մեր լուրը:

Հավելենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը արդեն «թեկնածու է առաջադրել»:

«Ես գտնում եմ, որ Էդմոն Մարուքյանը կարող է այդ պաշտոնում լավ աշխատել՝ հաշվի առնելով նրա լեզուների իմացությունը, դիվանագետների հետ շփման, դրսում հավուր պատշաճի Հայաստանը ներկայացնելու փորձը… Մարուքյանի ռեսուրն այս շրջանում չօգտագործել ուղղակի չի կարելի՝ Հանուն Հայաստանի… Դեռ չեմ խոսել իր հետ այդ մասին։ Չգիտեմ էլ՝ ինչ է մտածում…
Բայց շփման փորձ չունեցող, գոնե անգլերեն լեզվին վարժ չտիրապետող որևէ քաղաքացու թեկնածություն չպետք է քննարկվի այդ պաշտոնի համար»,- գրել է պատգամավորը՝ իր կուսակցության առաջնորդին «առաջադրելով» ՀՀ նախագահի պաշտոնում:




Լրահոս