ArmLur.am-ը Առողջապահության նախարարության լրատվական բաժնից տեղեկացավ, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների ընդհանուր թիվը հունվարի 23-ի դրությամբ կազմել է 1 825 382:
Ինչպես տեղեկացնում է առողջապահության նախարարությունը, պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 999 891 մարդ, իսկ ամբողջովին պատվաստվել է 819 841 քաղաքացի:
5650 մարդ ստացել է պատվաստանյութի բուստեր դեղաչափ: