Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ, Արտյոմ Համբարյանն ազատ արձակվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հրապարակեց  ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար «Պատրոն Դավիթ» մականունով հայտնի Դավիթ Գալստյանի, ՀՀ ԶՈՒ ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Ավիացիոն սպառազինության պետ  Արտյոմ Համբարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Ըստ այդմ որոշում կայացվեց ազատ չարձակել Դավիթ Տոնոյանին: Իսկ ահա Արտյոմ Համբարյանն ազատ արձակվեց 5 մլն դրամ գրավի դիմաց:

Հիշեցննեք, որ Տոնոյանի համար երաշխավորել էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Վիլեն Գաբրիելյանը եւ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

Հիշեցնենք նաև, որ 2021 նոյեմբերի 23-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահ համակարգում ներքին քննարկում է եղել, որ նախկին պաշտոնյաները կմնան կալանքի տակ մինչև նրանց գործով նախաքննության ավարտը և նախաքննության ավարտից հետո:

Մասնագիտական շրջանակներում հայտնում էին, որ այս որոշումը կապված է հայտնի փաստաթղթի ստորագրման հետ:




Լրահոս