ԱԺ-ում ելույթ ունեցավ ԱԺ Մարդու իրավունքերի պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Հետպատերազմական Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը շատ են փոխվել: Հիմա շատ ավելի խորքային խնդիրներ ունենք: Մարդիկ ունեն կյանքի իրավունքի, ապրելու, ունեցվածքի խնդիր, թշնամին Կութ համայնքում 80 գլխից ավելի անասուն է առևանգվել է, և լուծում չկա»,-իր ելույթում նշեց Թագուհի Թովմասյանը:
Պատգամավորը նաև նշեց, որ թշնամին շարունակում է մարդկանց կյանքի իրավունքի սպառնալիքներ կիրառել, քաղաքացիների տները թիրախավորվում են՝ հոգեբանական ճնշում կիրառելու համար:
ԱԺ Մարդու իրավունքերի պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագան ահազանգեր է ստացել նաև, որ սահմանամերձ բնակավայրերում կապի խնդիրներ են առաջանում, և այս խնդրին պետք է հրատապ ուշադրություն դարձնել:
Մանրամասները՝ տեսանյութում: