Վարորդը բերման է ենթարկվել պարեկներին՝ կաշառք առաջարկելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները հունվարի 22-ին՝ ժամը 03.50-ին, Աթոյան փողոցում, ստուգելու նպատակով, կանգնեցրել են «Հունդաի» մակնիշի ավտոմեքենա:

Պարզվել է՝ վարորդը մեքենան վարում է ոչ սթափ վիճակում:

Մեքենան հատուկ պահպանվող տարածք չտեղափոխելու համար վարորդը ոստիկանության ծառայողին կաշառք է առաջարկել: Պարեկները նրան բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին:

Նախապատրաստվում են նյութեր:




Լրահոս