ArmLur.am-ը հայտնել էր, որ ԱԱԾ-ն բերման էր ենթարկել, ապա ձերբակալել Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ պետ Արտակ Սարգսյանին: Ըստ նախնական վարկածի՝ նա անցնում է կաշառքի գործով, իսկ ահա նրա դեմ ցուցմունք են տվել ոչ ավել ոչ պակաս հիվանդանոցի դատապարտյալները: Ի դեպ, ըստ լուրերի, ձերբակալված ՔԿՀ պետը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի մորաքրոջ որդին է: Ասել է թե՝ Քրեակատարողական ծառայությունում պատահական մարդիկ չեն բերդի պետեր նշանակվել:
Բանն այն է, որ 2021 թվականի նոյեմբերի 15-ից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ, գնդապետ Աղասի Խաչատրյանը։ Նախկին պետ Գերասիմ Գեւորգյանն անցել է կենսաթոշակի, եւ մոտ երկու ամիս պաշտոնը թափուր էր։
Բայց ինչպես նկատում ենք, Նուբարաշենի ՔԿՀ պետը պատահական մարդ չէ:
Բան այն է, որ 2011 թվականին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաներմամբ ազատ արձակվեց «Արթիկ» ՔԿՀ-ից, նրան քրեակատարողական հիմնարկից ուղեկցում էր Աղասի Խաչատրյանը։ Վերջինս այդ ժամանակ «Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալն էր եւ ահա այսօր նա նշանակվել է Նուբարաշենի ՔԿՀ պետ։
Քնար Մանուկյան