ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատուների ցանկը, որտեղ հետաքրքիր վերադասավորումներ են տեղի ունեցել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ ցանկում տեղ են գտել նաեւ ՀՀ պետական գերատեսչությունները:
Պետական բյուջե ավելի շատ հարկ վճարած գերատեսչությունը ՀՀ պաշտպանության նախարարությունն է: Մեզ հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարարության աշխատակազմը գլխավորում է ցանկի երրորդ տեղը եւ պետական բյուջե վճարել է 42 մլրդ 656 մլն 806 հազար դրամի հարկ ու տուրք: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ նախորդ տարում ցանկի առաջատարը խոշոր հանքարդյունահանող «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որի 15 տոկոս բաժնետերն, ի դեպ կառավարությունն է: Նշված ընկերության հարկային վճարումները կազմել են 48 մլրդ 842 մլն դրամ: Ցանկի երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 47 մլրդ 825 մլն 132 հազար դրամ հարկ ու տուրքով:
ՊՆ-ին հաջորդում է ծխախոտի արտադրությամբ եւ վաճառռքով զբաղվող «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որը պետական բյուջե կատարել է 42 մլրդ 157 մլն դրամ: Իսկ հազար խոշոր հարկատուների ցանկի 5-րդ տեղում է հանքարդյունաբերությամբ զբաղվող «Գեոպրոմյանինգ Գոլդ» ընկերությունը, որի կողմից կատարվել է 20 մլրդ 839 մլն 147 հազար դրամ:
Ս.Հ.