Ինչպես գիտեք, հունվարի 23-ին Արմեն Սարգսյանը հայտարարություն տարածեց՝ հայտնելով, թե հրաժարական է տալիս իր պաշտոնից: Տեքստում ի թիվս այլ հարցերի, նա ընդգծել է, որ ապրում ենք մի իրականությունում, որտեղ նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա: Իրականություն, երբ նա չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար:
ArmLur.am-ը նախագահի հրաժարականի շուրջ հարցում է անցկացրել Երեւանի փողոցներում պարզելու համար, թե ինչ են մտածում եւ ում են տեսնում նախագահի պաշտոնում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Սյունէ Համբարձումյան