ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2018-ին հեծանվով, այժմ՝ ոստիկանական ուժերով․ Փաշինյանի ցուցադրած տեսարանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո այժմյան բարձր աթոռներ զբաղեցնողներն այն ժամանակ հայտարարում էին, թե երբեք չեն նմանվելու նախկիններին, մարդկանց հետ հավասարը հավասարի պես են շփվելու, թանկարժեք ռեստորաններում չեն ընթրելու ու միջոցառումներ նշելու, էլ չասած՝ ժողովրդի մեջ դուրս են գալու պարզճակատ, առանց թիկնազորի և այլն։

Խոստանում էին նաև՝ երթևեկել հանրային տրանսպորտով, հեծանվով, քայել՝ իրենց լոզունգի համաձայն, միայն ոչ գերթանկարժեք ու մի քանի տասնյակ դոլարների հասնող ամենագնացներով։ Հանրային դեմքերը՝ այժմ վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ու ընդհուպ Նիկոլ փաշինյանը, այո, հանրային տրանսպորտով երթևեկել են։ Փաշինյանն անգամ հեծանվով է աշխատանքի գնացել, դրանք, այո, փաստեր են, որոնք հերքել չենք կարող, բայց հարց է՝ ինչպես ու հանուն ինչի՞ են ցուցադրվել այդ տեսարանները։

Մետրոյով երթևեկող Հարությունյանի վարորդը, օրինակ, ըստ մամուլի հրապարակումների՝ նախարարության մասնագիտական քննարկումներին էր մասնակցում։ Ոչ թե որովհետև կրթության ոլորտի գիտակ էր, այլ յուրային աչք էր Հարությունյանի համար։

Կատակերգու, դերասան Հայկ Մարությանը լավ գիտեր՝ մարդկանց ինչ տեսարաններ են հարկավոր՝ լավ վարկանիշ ունենալու համար։

Դե իսկ Փաշինյանը բոլորից լավ է տիրապետում՝ հաց և տեսարաններ ասածին, ու կարող էր որոշել, որ, օրինակ, պետք է փակել Երևանի փողոցները, անվտանգության աշխատակիցներին հրահանգել զրահապատ մեքենաներով հսկել իրեն, ինքն էլ հեծներ հեծանիվն ու այդպես աշխատանքի գնար։

Այժմ, սակայն, կառավարական կաբինետի գրեթե ոչ մի անդամ հանրային տրանսպորտով չի երթևեկում։ Դե իսկ Փաշինյանի երթևեկը ապահովվում են գերուժեղացված անվտանգային միջոցառումներով, դա են վկայում անվտանգության մի քանի անգամ ավելացած աշխատկիցների թիվը, ոստիկանական պատնեշներն ու համալիր միջոցառումները, որ իրականացվում են անգամ նրա՝ ռեստորան գնալուց առաջ։

Նախկիններին իրականությանը միայն մեքենայի ապակիներից նայելու մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանն այժմ հայտնվել է նույն կամ  առավել ծայրահեղ վիճակում։ Նրան ուղեկցող ավտոշարասյուների ու ոստիկանական պատնեշների կադրերը՝ առանց մեկնաբանության։

Ս.Վ.




Լրահոս