
«Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթին Հայաստանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 10-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքէջը:
Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին:
Մրցույթը 2022-ին կանցկացվի Թուրինում՝ «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում։