ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի ձգտում ամերիկյան զորքեր ուղարկել Ուկրաինա։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին երեքշաբթի օրը հերթական ճեպազրույցի ժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ի ղեկավարը չունի ո՛չ համապատասխան մտադրություններ, ո՛չ էլ ցանկություն:
«Մենք աշխատում ենք ՆԱՏՕ-ի միջոցով արևելյան թեւում (դաշինքի) երկրների աջակցությունն ուժեղացնելու ուղղությամբ։ Հենց դրա համար գոյություն ունի ՆԱՏՕ-ն։ Մենք հավատարիմ ենք այդ միության անձեռնմխելիությանը։ Պարզապես պարզության համար. նախագահը ո՛չ մտադրություն, ո՛չ հետաքրքրություն, ո՛չ էլ ցանկություն ունի զորքեր ուղարկել Ուկրաինա», – ասել է նա։