
Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար։
Ավելին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին են ներկայացվել ուղղաթիռների մարտավարական-տեխնիկական բնութագրերն ու առանձնահատկությունները։ Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ ՊՆ չէր հայտնել, թե որ ընկերությունից կամ ումից է ձեռք բերել այդ ուղղաթիռնները: Կառավարության մեր աղբյունների փոխանցմամբ ՊՆ –ն այդ ուղղաթիռները ձեռք է բերել ՊՆ-ին զենք մատակարարող Դավիթ Գալստյանից՝ «Պատրոն Դավոյից», որին իրավապահները 44-օրյա պատերազմի ընթացքում անորակ հրթիռների գործով կալանքի տակ են պահում: Ստացվում է, որ քաղաքական իշխանությունները Պատրոն Դավոյին հրապարակային կերպով մեղադրում են անորակ հրթիռների եւ զենք ՊՆ-ին մատակարարելու մեջ, բայց մյուս կողմից էլ նրանից նոր ուղղաթիռներ են ձեռք բերում:
Քնար Մանուկյան