
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի ափից 70 կմ հեռավորության վրա ոչ մեծ նավ է շրջվել, որում գտնվել է 40 մարդ։ ԱՄՆ առափնյա պահպանության ծառայությունը որոնումներ է իրականացնում, գրում է AFP-ն։
Հունվարի 25-ի առավոտյան անհայտ անձից տեղեկություն է ստացվել, որ ինքը ծովում մի մարդու է փրկել։ Փրկված անձը պատմել է, որ 39 այլ անձանց հետ Բահամյան կղզիները լքել է շաբաթ օրը։ Փոթորկի ժամանակ նավը շրջվել է։
Ենթադրվում է, որ նավն իրականացրել է մարդկանց անօրինական տեղափոխում։ Գործի են դրվել մոտորանավակներ և ուղղաթիռներ։